Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները դժգոհ են իշխանությունից

Ստանալ կարճ հղումը

Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների վարչության նախագահության հերթական համագումարը:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի-Sputnik. Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը հայտարարեց`ազատամարտիկները, հիասթափված ու հուսալքված, կորցրել են հավատն ապագայի նկատմամբ։ Բայց հավաստիացրեց, որ ունեն կամք ու հզորություն ազատ ընտրություններ ապահովելու համար։

«3 ամիս անց տեղի է ունենալու ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների հրամանատարական խորհրդի նիստ, որտեղ կհայտարարվի` ում ենք սատարելու և ում կողքին ենք կանգնելու, որպեսզի կարողանանք ստեղծել արդար, ազատ ընտրություն»,- ասաց Սարգսյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք միանալու են Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքին։