ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Սիրիայի բնակիչների համար առաքված մարդասիրական բեռն արդեն հասել է Լաթաքիայի Հմեյմիմ ավիաբազա, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իլ-76 ինքնաթիռում եղել է 18 տոննա պարենամթերք և առաջին անհրաժեշտության իրեր։ Սա Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակն է։ Բեռը դիմավորել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը։
Սպասվում է, որ Հայաստանի մարդասիրական բեռի խմբաքանակի ընդհանուր ծավալը, որը ռուսական ուղղաթիռներով կուղարկվի Սիրիա, կկազմի շուրջ 40 տոննա։ 2016թ-ի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ երկու ինքնաթիռներ Հայաստանից Սիրիա են առաքել 40 տոննա ծավալով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը։