Հայաստան
© Sputnik / Валерий Мельников

Փնտրվում են մուրացկաններ

Ստանալ կարճ հղումը

Շարունակվում են Երևանում մուրացկանությամբ զբաղվող անձանց հայտնաբերման և աջակցության աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում մուրացիկների հայտնաբերման, նրանց սոցիալական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքները:Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մարտի ընթացքում Երևանում հայտաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 1 անձ, որը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան:

Երևույթը կանխարգելելու նպատակով նախկինում հայտնաբերված անձանց հետ վարչական շրջանների աշխատակազմերը տանում են բացատրական աշխատանքներ, նրանց տրամադրվում է սոցիալական աջակցություն:

Մարտ ամսվա ընթացքում անչափահաս նոր մուրացիկներ չեն հայտնաբերվել: Վարքային խնդիրներ ունեցող երեխաների կողմից մուրացիկության և թափառաշրջության երևույթները կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականցվում են այցեր հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիր: