Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Կոլորադոն Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը

Կոլորադոյի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հետ կապված բանաձև է ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է thedenverchannel.com-ը։

«Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները միաձայն կողմ են քվեարկել և ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 26-ին ընդունված բանաձևում խորհրդարանականներն աջակցություն են հայտնել «Հայաստանի և նրա հարևանների միջև կառուցողական և երկարատև հարաբերություններին՝ հիմնված փաստերի և Հայոց ցեղասպանության գոյություն ունեցող հետևանքների ճանաչման վրա:

Русская версия