Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Արծվիկը «Եվրատեսիլի» ֆավորիտների հնգյակում է

Ստանալ կարճ հղումը

Եվրոպայի բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ–2017» միջազգային երգի մրցույթի մասնակիցների վարկանիշային աղյուսակը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հովհաննիսյանը միջազգային երգի մրցույթի ֆավորիտների հնգյակում է։ Այդպես են կարծում եվրոպական բուքմեյքերները, որոնք մրցույթի պաշտոնական կայքում (Eurovisionworld) ներկայացրել են «Եվրատեսիլ- 2017»-ի մասնակիցների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։

Արծվիկը զիջում է Իտալիան ներկայացնող մասնակցին, որը ցուցակում առաջինն է, և նրան հաջորդող Բուլղարիայի, Շվեդիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչներին։

Առաջին տասնյակում են Ռումինիայի, Ավստրալիայի, Ադրբեջանի, Բելգիայի և Դանիայի պատվիրակերը։

Русская версия