Հայաստան
© Sputnik / Сергей Венявский

Մահափորձ Նորաշենի գյուղապետի դեմ. վարորդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ստանալ կարճ հղումը

Արարատի մարզում մայիսի 3-ին երեկոյան մահափորձ է իրականացվել. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մարզի բնակիչներից մեկը:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մայիսի 3-ին ժամը 19.10-ին Արտաշատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1984 թվականին ծնված Կ. Ղ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վերին Արտաշատից դեպի Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձինք մեքենայով փակել են Կ.Ղ.-ի վարած մեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա ուղղությամբ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ Shamshyan.com-ի՝ մեքենայի մեջ եղել է Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, իսկ հրազենային վնասվածք ստացածը նրա վարորդն է: