Հայաստան
© Sputnik / Олег Золото

«Նուբարաշենում» թմրամիջոցներ ու ներարկիչ են հայտնաբերել

Ստանալ կարճ հղումը

«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանավորված անձի ու դատապարտյալի մոտից թմրամիջոց է առգրավվել

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատև տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված և մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով:

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ նույն օրը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել է 16,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ և շագանակագույն երանգներով փոշեզանգված:

Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: