ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էնրիկո Ապրիամովն այսօր նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Վարչապետը որոշումը ստորագրել է այսօր` մայիսի 4–ին։
Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և նրան զինվորական ծառայությունից արձակելու մասին: