Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժածներին։ Այս մասին այսօր` կառավարության նիստի ժամանակ, ներկայացրեց ՀՀ արտգործնախարարը:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ-ին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։

Բյուջետային միջոցների տրամադրումը նպատակաուղղված կլինի Սիրիայում տուժած բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրմանը։

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի երկրորդ եռամսյակում կհատկացվի 43 մլն դրամ: