Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Երևանում «Սանկտ Պետերբուրգի օրեր» կանցկացվեն

Ստանալ կարճ հղումը

Երևանում կանցկացվի «Սանկտ Պետերբուրգի օրերը» միջոցառումների շարքը, որը կտևի 2 օր։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Մայիսի 4-5-ը մայրաքաղաքում կանցկացվեն «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի միջոցառումները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նախատեսված են ցուցահանդեսներ, կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր, մշակութային միջոցառումներ:

Կլոր-սեղան քննարկումներ կանցկացվեն «Առևտրատնտեսական համագործակցություն», «Համագործակցություն տուրիզմի ոլորտում», «Համագործակցություն թանգարանային գործի ոլորտում» թեմաներով։

Քննարկումներից հետո տեղի կունենան հանդիպումներ և երկխոսություններ գործարարների միջև։ Կանցկացվեն կրթության և ազգամիջյան հարաբերությունների ոլորտում փորձի փոխանակման հանդիպումներ:

Երևանի թիվ 122 դպրոցում տեղի կունենա Երևանի Ա.Ա. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի և Սանկտ-Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանի Դ.Դ. Շոստակովիչի անվան թիվ 235 դպրոցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում:

Երևանի առողջապահական կառույցներում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի առողջապահության ոլորտի մասնագետների համար և պետերբուրգյան բժիշկների խորհրդատվություններ՝ երևանցիների համար:

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 և Բլոկի անվան թիվ 122 դպրոցներում տեղի կունենան մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոնատների մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, սամբոյի սպորտի վարպետ Դենիս Գոլցովի վարպետության դասերը:

Տեղի կունենա Երևանի և Սանկտ Պետերբուրգի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործնական կապերի բորսա:

Երևանի առողջապահական կառույցներում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի առողջապահության ոլորտի մասնագետների համար, պետերբուրգյան բժիշկների խորհրդատվություններ` երևանցիների համար:

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա Վ.Ֆ. Պլոտնիկովի ֆոտոցուցահանդեսի բացումը և այցելուների հետ ստեղծագործական հանդիպումը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը:

Մայիսի 5-ին Հյուսիսային պողոտայի հրապարակում տեղի կունենա պետերբուրգյան «BILLY's BAND» ջազային խմբի համերգը: