Հայաստան
© Photo : press office of the MoD of RA

ՊՆ. Պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը

Ստանալ կարճ հղումը

Նախօրեին ադրբեջանական կողմը կառավարվող հրթիռից կրակ էր վարել պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, որը Արցախի պաշտպանության նախարարությունը սադրանք էր որակել։ ՀՀ ՊՆ–ն նույնպես անդրադարձել է ադրբեջանական գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ մայիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ։

«Ադրբեջանական սադրանքի հետևանքով մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները, որոնց հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: