Հայաստան
LOIC VENANCE / AFP

Հրազդանում արկղի մեջ նորածնի դի է հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը

Կոտայքի մարզում մայիսի 15-ին նորածնի դիակ է հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ոստիկանությունն այսօր` մայիսի 15-ին, ահազանգ է ստացել, որ Հրազդանում խոտերի վրա արկղի մեջ դրված նորածնի դի կա: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նորածնի դին փաթաթված է եղել պոլիէթիլենային պարկով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ ոստիկանության ներկայացուցչի` մանրամասները կհայտնի ՀՀ քննչական կոմիտեն։