Հայաստան
FB Profile

Արտաշատի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստանալ կարճ հղումը

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Արտաշատի քաղաքապետ Արգամ Հովիկի Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա, մասնավորապես, գրել է.

«Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ` ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով:

Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար:

Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքացիներին` համատեղ աշխատանքի համար, շատ բան սովորեցի ձեզանից, իմաստացա և նորովի ընկալեցի կյանքը:

Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, և խորհրդարանական ընտրություններին ինձ ևս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ` բարձր կպահեմ Ազգային Ժողովում:

Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ` օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ` մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հովիկ Աբրահամյանը պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։