Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի

Ստանալ կարճ հղումը

Մայիսի 27-ին Երևանում նախատեսվում է համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնել:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հիմք ընդունելով մայիսի 27-ին հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքում ևս կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:

Պատասխանատուներին նաև հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, նաև ներգրավել շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին՝ անհրաժեշտության դեպքում բոլորին տրամադրելով համապատասխան պարագաներ:

Կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է հետևել, որ շաբաթօրյակի շրջանակում հավաքված աղբը ժամանակին և պատշաճ կերպով տեղափոխվի աղբավայր: