ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. 2017 թվականի մայիսի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Արտաշատի խճուղում (նորակառույց վերգետնյա անցման հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: