ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Դավթյանին նշակել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- նշված է հրամանագրում։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանին։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ Արտակ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է հրամանագրում: