Հայաստան
© Photo : official site of the Parliament of RA

Արա Բաբլոյանը երկար մտորելուց հետո գրանցվել է Facebook-ում

Ստանալ կարճ հղումը

ԱԺ նորընտիր նախագահն առաջին գրառումն է հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դարձել է Facebook սոցիալական ցանցի օգտատեր և դիմել հայրենակիցներին։

«Երկար մտորումներից հետո որոշեցի Ձեզ հետ կապ պահպանել նաեւ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ աշխարհում ստեղծված ժամանակակից հնարավորություններից օգտվելն անհրաժեշտություն է դարձել»,– գրել է Բաբլոյանը։

Նա նշել է, որ ցավոք չի կարող խոստանալ, որ մշտապես կլինի ցանցում, մշտապես հասանելի ու մշտապես ակտիվ կլինի, սակայն վստահեցրել է, որ հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործելու է հնարավորինս ակտիվ:

«Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ»,- գրել է ԱԺ նախագահը։