Հայաստան
© Sputnik / Сергей Мальгавко

Երևանը կզարդարվի 2 միլիոն ծաղիկներով

Ստանալ կարճ հղումը

Երևանի քաղաքային ջերմատնից բերված ծաղիկներն արդեն տեղափոխվել են մայրաքաղաքի փողոցներ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Մայրաքաղաքի ծաղկային տարածքների համալրման գարնանային ծրագրի համատեքստում մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Շուրջ 2 միլիոն ծաղկասածիլներից 1,2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից:

Այս ուղղությամբ գարնանային փուլի աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին:

Նշված ժամանակաշրջանն ամենաարդյունավետն է ծաղիկների տնկման և դրանց կպչողականությունն ապահովելու համար: