Հայաստան
© Sputnik / Кирилл Каллиников

Հայաստանի համար նախատեսված ռուսական «ԳԼՈՆԱՍՍ»-ն արդեն պահեստում է

Ստանալ կարճ հղումը

Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը և անդրադարձել ռուսական «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգը Հայաստանում ներդնելու թեմային։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը մայիսի 23-ին ընդունել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Քանի որ պատվիրակությունը բավական մեծաթիվ է, օրակարգն էլ՝ հագեցած, որոշում է կայացվել բաժանվել աշխատանքային 3 խմբերի։ Նրանց աշխատանքը նախարարության կողմից կհամակարգի նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Աշխատանքային խմբերը կքննարկեն ռուսական «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի ներդրմանն առնչվող հարցեր:

Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ»-ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը:

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոսի» միջև հետագա շարունակական աշխատանքների շուրջ:

Русская версия