Հայաստան
© Sputnik / Владимир Астапкович

Անձրև ու տոթ. եղանակն այսօր էլ չի փոխվի

Ստանալ կարճ հղումը

Հանրապետության տարածքում այսօր կտեղա անձրև, առանձին շրջաններում սպասվում է նաև ամպրոպ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Այսօր շրջանների զգալի մասում, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 29-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա, հայտնում է ԱԻՆ-ը:

Երևանում մայիսի 27-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, 28-ին, 29-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ցերեկը կլինի 24-26, իսկ երեկոյան՝ 20-22 աստիճան ջերմություն։

Երևանի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.90C (2007 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.20C (1969 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.30C։