Հայաստան
© Sputnik / Григорий Сысоев

Թիմաթին կրկին դիմել է հայերին ու թեժ համերգ խոստացել

Ստանալ կարճ հղումը

Ռուս երգիչ Թիմաթին խոստանում է հունիսի սկզբին ելույթ ունենալ Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ռեփեր Թիմաթին հայ երկրպագուներին խոստանում է անմոռանալի համերգ պարգևել Երևանում:

Նա նոր տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին և նշել համերգի օրը՝ հունիսի 8:

«Եկեք, բերեք ձեր ընկերուհիներին, որովհետև մեր խումբը թեժ միջոցառում է խոստանում ձեզ»,- ասել է երգիչը:

Թիմաթիի երևանյան համերգը պետք է կայանար մայիսի 12-ին, սակայն ռեփերն այդպես էլ բեմ դուրս չէր եկել՝ ավելի ուշ ներողություն խնդրելով հայ հանդիսատեսից:

Русская версия