Հայաստան
© Photo : mvdlnr official site

Ավտոբուսի մեջ գողություն կատարողը հայտնաբերվել է

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 63 երթուղային ավտոբուսի մեջ գրպանահատություն կատարողին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է բջջային հեռախոս:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: