Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Մեկնարկեց Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը

Ստանալ կարճ հղումը

Հուրգադայից Երևան կանոնավոր չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը: Այս մասին հայտնում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով դիմավորեցին օդանավի առաջին ուղևորներին:

«Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթերը կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում:

Շնորհավորում ենք ավիաընկերությանը կանոնավոր չվերթերի մեկնարկի կապակցությամբ և մաղթում անվտանգ թռիչքներ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի: