Հայաստան
© Sputnik / Karen Yepremyan

Օգոստոսի 6-ին երթևեկությունը գնացքներով կլինի անվճար

Ստանալ կարճ հղումը

Օգոստոսի 6-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, Հայաստանի մի վայրից մի այլ վայր գնացքով ուղևորվողները չեն վճարի:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 6-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար: Այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Այս տարի Հայաստանի երկաթուղայինները նշում են երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը, Հայաստանի երկաթուղու էլեկտրիֆիկացման 50-ամյակը: