Հայաստան
Пресс-служба ГУ МВД РФ

Փնտրվում է Շամիրամ գյուղում 4 հոգու սպանության գործով կասկածյալը

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանությունը փնտրում է Շամիրամ գյուղում կատարված սպանության մեջ կասկածվող Թելման Վազիրի Քալաշյանին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում է Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ «կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել է փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ է փախել։ Վթարված Нива-ի հարևանությամբ հայտնաբերվել էր 97 ՏZ 777 համարանիշ, իսկ Нива-ի մեջ հայտնաբերվել էր 50-ամյա Թ. Ք.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև զենքի թույլտվության վկայական»։

Լուսանկարում Շամիրամ գյուղում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանն է: