Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«Նաիրիտի» տարածքում հրդեհի օջախները մարված են

Ստանալ կարճ հղումը
Հրդեհ «Նաիրիտ» գործարանում

Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ «Նաիրիտի» տարածքում մշտական հովացում ապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 30-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն: Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար:

Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ: