Հայաստան
Личная страница в ФБ

ՊՆ մամուլի խոսնակը` ռազմաբժշկական վարչության պետի ազատման մասին

Ստանալ կարճ հղումը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր վիրաբույժ։ Կադրային այս փոփոխությունը մամուլին ենթադրություններ անելու տեղիք է տվել։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Կամավոր Խաչատրյանը ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է հենց Խաչատրյանը։

Մամուլում հրապարակումներ էլ կան, որ Կամավոր Խաչատրյանը մութ պատմությունների մեջ է հայտնվել։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չշեշտեց, որ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն, հայտնեց, որ ասեկոսեները չի մեկնաբանում։

«Զինված ուժերում կադրային փոփոխությունները լինում են մշտապես, Կամավոր Խաչատրյանը 2 տարուց ավելի է, ինչ վարչության պետ է, դա նորմալ ժամանակահատված է»,-ասաց նա։

Տեղեկացնենք, որ ՊՆ ռազմաբժշկական վարչության նոր պետ է նշանակվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը։