Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Երևանի փողոցներում նոր տեղադրված տեսախցիկներ կգործարկվեն

Ստանալ կարճ հղումը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

  • Աճառյան փողոց-Աճառյան փողոց 1-ին փակուղի,
  • Անդրանիկի փողոց-Օհանովի փողոց,
  • Արցախի փողոց-Արին Բերդ փողոց,
  • Արտաշիսյան փողոց-Չեխովի փողոց,
  • Բագրատունյաց փողոց-Ե.Թադևոսյան փողոց,
  • Դավիթ Բեկի փողոց-Կուստոյի փողոց,
  • Հանրապետության փողոց-Թումանյան փողոց,
  • Մամիկոնյաց փողոց-Շիրվանզադե փողոց,
  • Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: