Հայաստան
© AFP 2020 / ANDREJ ISAKOVIC

Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու

Ստանալ կարճ հղումը

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Բաքվում կմասնակցեն կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը նվիրված համաժողովին: Այս մասին նշված է ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։

Պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Համաժողովը կազմակերպել է Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովը:

Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Պատվիրակության՝ համաժողովին մասնակցելու հետ կապված կազմակերպչական հարցերն ընթացիկ փուլում են: