Հայաստան
© AFP 2020 / Brendan Smialowski

Թիլերսոնը խոստացավ, բայց չարեց

Ստանալ կարճ հղումը

Ուղիղ 6 ամիս առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մի քանի խոստում է տվել Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, որոնք դեռևս օդում են:

Աննա Վարդանյան, Sputnik.

Միացյալ նահանգների սահմանադրության համաձայն`  պետքարտուղար նշանակվելուց առաջ, թեկնածուն սենատում բավականին լուրջ հարցախույզի է ենթարկվում: Թիլերսոնի հետ մի քանի օր տևած հարցուպատասխանի ընթացքում հայամետ համբավ ունեցող սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցերին ի պատասխան, դեռևս պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը, խուսափեց օգտագործել ցեղասպանություն եզրույթը,  ինչպես նաև շատ  ընդհանուր՝  միայն Մինսկի խմբի  շրջանակներին հարիր մոտեցում ցուցաբերեց Արցախյան հակամարտության կարգավորմանը։

Թեկնածու Թիլերսոնն այն ժամանակ խոստացավ  պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում` ԵՄ գործընկերների հետ միասին, աջակցել Հայաստանին՝ Սիրիայից ընդունած փախստականների համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում: «Թուրքիան, օրինակ, 2-3 մլրդ դոլար է  ստանում ԵՄ –ից` սիրիացի փախստականներին իր տարածքում տեղավորելու և նրանց ապաստան տրամադրելու համար: Տարբեր միջազգային կառույցներ նույնպես այս հարցում աջակցում են Թուրքիային:  Իսկ Հայաստանը որևէ աջակցություն չի ստանում: Այստեղ մենք անելիք ունենք, հատկապես, որ Թիլրոնի խոստումը կա, բայց շոշափելի ոչինչ չկա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Քաղաքագետի  դիտարկմամբ` այսօր` վեց ամիս անց, կարող ենք արձանագրել`դեռևս անկատար է ԱՄՆ պետքարտուղարի մեկ այլ խոստում ևս: Թիլսոնը խոստացել էր նաև աշխատել ԱՄՆ առևտրային ներկայացուցչի և այլ կառավարական շրջանակների հետ Հայաստանի հետ առևտուրն ու փոխադարձ ներդրումները մեծացնելու հնարավորությունները ուսումնասիրելու հարցում։

«Անցել է վեց ամիս։ Փաստորեն, ԵՄ գործընկերների հետ դեռ քննարկում են, առևտրային ներկայացուցչի հետ էլ` դեռ ուսումնասիրում»,–նկատում է քաղաքագետը։

Ուսումնասիրությունը կարող է տևել 3 կամ 4 տարի, կամ ավելի: Դեռ վերջնական  ձևավորված չէ նույնիսկ կրկնակի հարկումից խուսափող համաձայնագրի վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Այնպես որ, և ՛պետդեպարտամենը, և՛  մեր քաղաքական շրջանակները` ուղղված դեպի ԱՄՆ, հետևություններ անելու առիթ ունեն: