Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Դիվանագետների համար մուտքի արտոնագիր չի պահանջվի

Ստանալ կարճ հղումը

Հայաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան համաձայնագիր են ստորագրել, որը վերաբերում է դիվանագետներին։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին։

Արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բոսնիա և Հերցեգովինայի Նախարարների խորհրդի միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին»:

Պաշտոնական Երևանը հույս ունի, որ ապագայում նման համաձայնագիր կստորագրվի նաև հասարակ քաղաքացիների համար։