Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանում մայրն իր նորածին որդուն վաճառել է 200 հազար դրամով

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մայրը վաճառել է իր նորածին որդուն։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա կինը 2016 թվականի հոկտեմբերին իր նորածին որդուն վաճառել է: Երեխան այդ ժամանակ եղել է ընդամենը երկու ամսական։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ գործարքը տեղի է ունեցել Երևանի 15 թաղամասում։ Մայրը որդուն վաճառել է 200 հազար դրամով։ Իսկ երեխային վերցրել են Արագածոտնի մարզում բնակվող ամուսիններ։

ՀՀ քննչական կոմիտեից էլ մեզ տեղեկացրին, որ տեղեկությունը հաղորդվել է ոստիկանությանը, առայժմ գործն իրենց դաշտում չէ։