Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

eLSi հայ դիզայների աստղային զգեստների ցուցադրությունը․ Իտալիայից Հայաստան

Ստանալ կարճ հղումը

Հայ դիզայներ Լիանա Սարգսյանը (eLSi ապրանքանիշ) աշխարհի լավագույն յոթնյակում է ընդգրկվել Palazzo Contarini Polignac փակ ցուցադրության ժամանակ, որը կայացել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան․ Հայ դիզայներ Լիանա Սարգսյանի հավաքածուն, որը գրավել էր Վենետիկի 74-րդ կինոփառատոնի հյուրերին, միայն մի քանի ժամով ներկայացվել էր բարձր նորաձևության երևանյան սիրահարներին։

Լիանա Սարգսյանի նրբագեղ մանրակրկիտ աշխատանքով հիանալու համար մինի-ցուցադրություն այցելեցին շոու-բիզնեսի ներկայացուցիչները, դիզայներներն ու, պարզապես, նորաձևության սիրահարները։

© Sputnik / Asatur Yesayants
Լիանա Սարգսյանի հավաքածուն
© Sputnik / Asatur Yesayants
Լիանա Սարգսյանի հավաքածուն
© Sputnik / Asatur Yesayants
Լիանա Սարգսյանի հավաքածուն
© Sputnik / Asatur Yesayants
Լիանա Սարգսյանի հավաքածուն
© Sputnik / Asatur Yesayants
Լիանա Սարգսյանի հավաքածուն

Sputnik Արմենիայի հետ զրույցում Լիանա Սարգսյանը հայտնեց, որ կիրակի հավաքածուն ուղարկվելու է Ռուսաստանի մայրաքաղաք, ուր այն ցուցադրվելու է ZIAN նորագույն վաճառքի ու ցուցադրության պատկերասրահում։

«Որոշ մոդելներ վաճառվել են դեռ հավաքածուն Իտալիայում ցուցադրվելուց առաջ։ Արդեն վաղը դրանք իրենց սեփականատերերի մոտ կհայտնվեն։ Մնացածը Մոսկվա կտարվեն»,- ասաց նա։

Իտալիայում eLSi ապրանքանիշը 21 զգեստ է ներկայացրել, որից 3-ը միանգամից ընտրվել են Վենետիկի կինոփառատոնի աստղերի համար։ Հատկանշական է, որ միայն Լիանայի աշխատանքներն են ընտրվել կարմիր գորգի համար։ Դրանցով շրջում էին հայտնի դերասանուհի Թիֆնի Բրոուվերը, հաղորդավարուհի, նորաձևության ոլորտի փորձագետ, արքայադուստր Ելենա Մարգրետ Բենթհայմն ու միջոցառման բրենդ-մենեջեր Անգելա Սայմոնը։