Հայաստան
© Sputnik / Карен Епремян

Արա լեռան հրդեհը մարել չի հաջողվում. օր չորրորդ

Ստանալ կարճ հղումը

Արա լեռան հրդեհը չորրորդ օրն է՝ մարել չի հաջողվում, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Արա լեռան վրա հրդեհաշիջման աշխատանքներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, շարունակվում են 4 տեղամասով, առկա է 19 ծխացող օջախ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 47 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է փրկարար ծառայության՝ 117, անտառտնտեսության՝ 10 աշխատակից և հարակից գյուղի բնակիչներ: ԱԻՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր են այցելել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Արագածոտնի մարզպետը, հարակից գյուղերի գյուղապետերը։