Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են լինելու

Ստանալ կարճ հղումը

«Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային, որի շրջանակում կլինեն օպտիմալացումներ։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՊՆ-ում կադրային փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, առայժմ փոխատեղումների ձևով՝ զինվորական մասն ուժեղացնելու համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի` այժմ աշխատում են կառուցվածքային փոփոխությունների վրա, բազմաթիվ վարչությունների, բաժինների կրճատում-միավորումներ, նոր կառույցների ստեղծում։

«Օրինակ՝ քննարկում են գործերի կառավարման վարչություն ստեղծելու հարցը, որի մեջ կմտնեն ՊՆ աշխատակազմը, գնումների վարչությունը և այլն։ «Դրանց առաջին դեմքերի մասով փոփոխություններ չեն լինի, համենայնդեպս, այս պահին նման խոսակցություններ չկան»,- նշեց մեր աղբյուրը։

Ի դեպ, Պնախարարը միակն է, որի մասին Սահմանադրությունում առանձին նորմ կա (155 հոդված). նշվում է, որ ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը, իսկ նախարարն իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը»,- գրում է թերթը: