Հայաստան
© Sputnik / Владимир Астапкович

Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից. վարկանիշ

Ստանալ կարճ հղումը

Doing Business-ի վարկանիշը պատրաստել են Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի վերլուծաբանները:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման առումով 38-րդ տեղն է զբաղեցնում Doing Business-ի վարկանիշում:

Հայաստանի դիրքը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ: Պարբերականը նշում է, որ հանրապետությունը բարելավել և միասնականացրել է ապահովման ռեեստրը, ինչն իր հերթին արագացրել է սկսնակների գրանցման գործընթացը:

Հետխորհրդային տարածքում առաջատար են Էստոնիան, Լատվիան և Վրաստանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ, 14-րդ և 16-րդ տեղերը: Ռուսաստանը 40-րդն է, իսկ Բելառուսը` 37-րդը:

Ամենավատ ցուցանիշները ցուցադրել են Ադրբեջանը (65-րդ տեղ), Ղրղըզստանը (75), Ուկրաինան (80), Ուզբեկստանը (87), Տաջիկստանը (128):

Թուրքմենստանը վարկանիշում չի ընդգրկվել գործարար ոլորտի մասին տեղեկատվության բացակայության պատճառով:

Միջազգային բիզնես-ցուցիչի առաջատարներն են Նոր Զելանդիան, Սինգապուրը և Դանիան: Առաջին տասնյակում են հայտնվել նաև Հոնկոնգը, Հարավային Կորեան, Նորվեգիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Շվեդիան և Մակեդոնիան:

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձագետները գործարարության համար ոչ գրավիչ են ճանաչել Սոմալին, Էրիթրեան, Լիբիան, Վենեսուելան և Հարավային Սուդանը: Ընդհանուր առմամբ Doing Business-ի վարկանիշում ընդգրկվել է 190 երկիր: