Հայաստան
© Sputnik / Серикжан Ковланбаев

ԱՄՆ դեսպանը քննարկել է հայ խաղաղապահների մասնակցությունը միջազգային առաքելություններում

Ստանալ կարճ հղումը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Այսօր  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման և առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերի։

Նրանք խոսել են առաջիկա տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարների մասին: