Հայաստան
© Sputnik / И. Кибзий

Ցրտահարություն չի լինի, հանգիստ հավաքեք բերքը

Ստանալ կարճ հղումը

Օդերևութաբանները հայտարարում են, որ առաջիկա օրերին ցրտահարություն չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա օրերին ցրտահարություն չի լինի։

Նա, ի պատասխան ցրտահարության մասին իրեն ուղղված բազմաթիվ հարցերի, հայտնել է, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում ցրտահարություններ չեն սպասվում։

Գագիկ Սուրենյանը գյուղացիներին հորդորել է հանգիստ հավաքել բերքը, մոտակա 5 օրերին եղանակը դրա համար կլինի բարենպաստ։