Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Անձրևն այսօր էլ կթակի ձեր պատուհանը. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12–ին կբարձրանա 1-2 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում նոյեմբերի 11-ին հնարավոր է անձրև, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: