Հայաստան
Hummingbirdaviation

ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը 2 տարուց շուտ պետք չէ սպասել

Ստանալ կարճ հղումը

Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար Հայաստանը դեռ 2 տարի պետք է սպասի։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի–Sputnik. Հայաստանը ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը պետք է սպասի դեռևս երկու տարի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Երկու տարուց վաղ երկխոսությունը չի կարող ավարտվել: Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար կան որոշակի պայմաններ։ Դրանք պետք է բավարարվեն նաև Հայաստանի կողմից: Խնդիրը քաղաքական կամքի մեջ է: Ես նրանց չեմ մեղադրում։ Տեսեք, թե ինչ է կատարվել Ուկրաինայի ու Վրաստանի հետ: Հազարավոր քաղաքացիներ խախտել են այդ համաձայնագիրը»,– ասաց Աշոտյանը:

Աշոտյանը վստահեցրեց` Հայաստանի իշխանություններն ուզում են սկսել գործընթացը, ամեն կերպ պնդում են, որ վիզաների ազատականացման երկխոսությունը օր առաջ մեկնարկի։ Նրա խոսքով` եվրոպական երկրները դեռևս քաղաքական որոշում չեն կայացրել։