Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«168 ժամ». Կոնստանտին Զատուլինն առանց Արցախի բանակցություն շարունակելը ճիշտ չի համարում

Ստանալ կարճ հղումը

Ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Ադրբեջանը չի ցանկանում շարու­նակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. «168 ժամ» թերթը զրուցել է ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլիի հետ։ Նա Արցախի խնդրի կարգավորման համար հիմքեր չի տեսնում, քանի որ բանակցություններից դուրս է մնացել Արցախը։

«Ռուսաստանի և Ադրբեջանի  սեպարատ ծրագրերի մասին խոսակցություններ լինում են մշտապես, քանի որ նման ծրագրերում Ռուսաստանին ներքաշելու ցանկություն ունի Ադրբեջանը: Հենց դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում շարունակել ավանդական բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, որի մասին օրերս խոսեցին և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Ադրբեջանի ԱԳ նախարարը, որը պետք է Մոսկվայում հանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Սակայն նման առանձին ծրագրեր չկան»,- ասել է Զատուլինը՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից տարածաշրջան և օրակարգի վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին:

Նրա որակմամբ՝ բանակցային գործընթացում ժամանակին մեծ սխալ է տեղի ունեցել, որի սխալի հետևանքով այսօր չափազանց բարդացել է հակամարտության կարգավորման գործընթացը: Ուստի, Զատուլինի խոսքով, այդ բանակցությունները՝ առանց Արցախի, վերաբերելու են միայն շփման գծում տիրող իրավիճակին և թույլ չեն տալու, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: