Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

«Առավոտ». պայքարեք ոչ թե «սուտի» մագիստրատուրայի համար, այլ «քառակուսի» լինելու դեմ

Ստանալ կարճ հղումը

Պետք է պայքարել ոչ թե «սուտի» մագիստրատուրայի միջոցով բանակից ազատվելու, այլ ուսանողական կյանքն ապաքաղաքականացնելու համար, գրված է «Առավոտի» խմբագրականում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. «Առավոտն» իր խմբագրականում գրում է.

«Եթե ես այսօր ուսանող լինեի և հետաքրքրվեի «ակտիվիզմով», ապա ես կպայքարեի ոչ թե «սուտի» մագիստրատուրայի և ասպիրանտուրայի միջոցով բանակից ազատվելու համար, այլ կդնեի ավելի խորքային խնդիր՝ ուսանողական կյանքն ապաքաղաքականացնելը:

Այսօրվա ուսխորհուրդներն ու նրանց ղեկավարներն իրենց «քառակուսիությամբ» ինձ հիշեցնում են կոմսոմոլ կարիերիստների ամենահետամնաց, «ամենաքարանձավային» տեսակը:

Պաշտոնապես հայտարարված բազմակուսակցական համակարգի և խոսքի հարաբերական ազատության պայմաններում նման կերպարներն ընկալվում են որպես, մեղմ ասած, խիստ ժամանակավրեպ»,- գրված է թերթի խմբագրականում: