Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

ՊՆ-ին ապրանքներ մատակարարած ընկերությունները դիմել են դատարան

Ստանալ կարճ հղումը

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարարությանը տարբեր ապրանքներ մատակարարած ընկերությունները վերջերս դիմել են դատարան:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ԽԱՔ ՍՊԸ-ն, որ զբաղվում է կաթի մատակարարմամբ, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է, որ անվավեր ճանաչի ՊՆ-ի որոշումը՝ իրենց հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծարելու մասին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հոդվածում նշվում է, որ նման հայցով դատարան է դիմել նաև հաճար, լոբի և նման մթերք մատակարարող «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն:

«Թե ինչն է ստիպել ՊՆ-ին միակողմանի լուծարել այս ընկերությունների հետ պայմանագիրը, պարզ չէ: Բայց փաստ է, որ ՊՆ-ն հայտնվել է պատասխանողի կարգավիճակում. դատարանն ընդունել է հայցերը և քննելու է»,- գրում է թերթը: