Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Armenia ավիաընկերության «սև ուրբաթը»` երջանիկ օր ճանապարհորդների համար

Ստանալ կարճ հղումը

Աննախադեպ ցածր գներով ավիատոմսեր հնարավոր կլինի ձեռք բերել Armenia ավիաընկերության գրասենյակից կամ կայքէջից միայն մեկ օր։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Armenia ավիաընկերությունն առաջին անգամ է տոմսերի նմանատիպ վաճառք կազմակերպում. դեկտեմբերի 1-ը «սև ուրբաթ» է հայտարարվել, ասաց Armenia ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

«Դեկտեմբերի 1-ին 24 ժամվա ընթացքում բոլոր ցանկացողները կարող են աննախադեպ ցածր գներով ավիատոմսեր ձեռք բերել մեր գրասենյակից կամ կայքից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` այդ օրը կվաճառվեն դեկտեմբերի 10-ին, 17-ին և 24-ին իրականացվող չվերթերի ավիատոմսեր` տարբեր ուղղություններով։

Ավիաընկերությունում համոզված են, որ մասշտաբային այս միջացառումը կօգնի հանգստի պլանավորման մշակույթ զարգացնել ՀՀ քաղաքացիների շրջանում։

Armenia-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

Armenia-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո:

Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-ավիան»։