Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ուղեղը` մեզնից, տեխնիկան` ձեզնից. Ռուսաստանի օգնությունը ՀՀ ԱԻՆ–ին

Ստանալ կարճ հղումը

Ռուսական կողմը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը 5 միլիոն դոլարի փրկարարական տեխնիկա ու սարքավորումներ է տրամադրել, իսկ մինչև 2017 թվականի վերջ օգնության չափը կհասնի 16 միլիոն դոլար։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. 2017 թվականի նոյեմբերի դրությամբ ՀՀ ԱԻՆ–ը ռուսական կողմից ավելի քանի հինգ միլիոն դոլարի փրկարարական տեխնիկա է ստացել, իսկ մինչ տարեվերջ այդ թիվը կհասնի 16 միլիոնի։

Այս մասին հայտնեց փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը։

Նրա խոսքով` 2018-2019 թվականներին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, ընդհանուր առմամբ ԡԣ միլիոն դոլարի փրկարարական տեխնիկա կստանա։

«Հայաստանը մասնագետներ է տրամադրել, ռուսական կողմը` տեխնիկա։ Դա միջտարածաշրջանային կենտրոն է, որը գործում է Հայաստանում, Ռուսաստանում ու երրորդ երկրներում։ Օրինակ, եթե երկու կողմերն էլ Եվրոպային օգնելու որոշում կայացնեն, ապա դա կարվի», – ասաց Խաչիկյանը։

Այս տարվա մայիսին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ծանոթացել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում փրկարարական տեխնիկայի առաջին երեք խմբաքանակին։

Սարքավորումը նախատեսված է Հայաստանի ԱԻՆ ծառայության վերազինման ու հմտությունների բարելավման համար։ Տեխնիկան կտրամադրվի Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակում։ Փրկարարական սարքավորումները ներառում են փրկարարական գործիքներ, տարբեր հզորության գեներատորներ` վթարա–վերականգնողական աշխատանքներ իրականացման համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը 2–3 տարվա ընթացքում 30 միլիոն դոլարի փրկարարական տեխնիկա ու սարքավորումներ կտրամադրի։

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը բացվել է 2016 թվականի մարտին` Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների համաձայնագրի շրջանակում։ Այն գտնվում է Երևանի մոտակայքում։ Կենտրոնը նախաստեսված է արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։