Հայաստան
© Sputnik / Andranik Ghazaryan

Կենացները քաղցրանում են. «Եվրատեսիլի» հայտ է ներկայացնում նաև Մհերը

Ստանալ կարճ հղումը

Երգիչ Մհերն առայժմ կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, իսկ հաղթելու դեպքում Հայաստանը կներկայացնի «ԵՎրատեսիլ» երգի մրցույթում։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Երգիչ Մհերն իր արվեստի երկրպագուներին հայտնել է, որ որոշել է մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթի ազգային փուլին։

«Ես հայտ եմ ներկայացրել մասնակցելու «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցի ընտրության համար կազմակերպվող «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին»,- Instagram-ի ի էջում գրել է նա։

Մհերը նշել է, որ հասունացել է այն պահը, որ իր կատարած երկարատև աշխատանքով վաստակել է երկիրն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը։

«Այժմ մեծ ստեղծագործական եռանդով լցված աշխատանքներ եմ տանում եվրատեսիլյան երգի համար, որն էլ շուտով ձեզ կներկայացնեմ։ Ինձ համար, ինչպես միշտ շատ, կարևոր է Ձեր աջակցությունն ու աղոթքները,- ընդգծել է երգիչը։

Նշենք, որ ավելի վաղ Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած Թամար Կապրելյանն էր հայտնել, որ մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին։ Նա արդեն ներկայացրել է այն երգը, որի շնորհիվ փորձելու է եվրոպական բեմում ևս մեկ անգամ հնչեցնել Հայաստանի անունը։