Հայաստան
© Sputnik / Михаил Мокрушин

Հայաստանը «հաղթել» է Վրաստանին ու Ադրբեջանին ԱՄՆ–ի քաղաքացիության համար մղվող պայքարում

Ստանալ կարճ հղումը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Վերջին տասը տարվա ընթացքում ավելի քան 7.4 միլիոն օտարերկրացի է ԱՄՆ քաղաքացիություն ստացել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտին։

«7.4 միլիոնից ավելի քան 27 հազարը Հայաստանում ծնվածներն են»,- նշված է նյութում։

Նշված ժամանակահատվածում ԱՄՆ քաղաքացիություն ստացող վրացիների թիվը հասել է 9.7 հազարի, ադրբեջանցիներինը` գերազանցել 8 հազարը։