Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Օդի ջերմաստիճանը տատանումներ կգրանցի. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում են մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Այս ամսին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, 20-22-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում են մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: