Հայաստան
© Sputnik / Сергей Мальгавко

Ամանորը դիմավորում ենք ծաղկած ծառերով, ծաղիկներով ու բնական հրավառությամբ. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը

Ծաղկած ծառեր, ձնծաղիկներ ու բնական հրավառություն. Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում ներկայացրել է Ամանորի անոմալ երևույթները։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում եղանակային և բնության մի քանի անոմալ երևույթներ է ներկայացրել։

Օգտատերերի ուղարկած լուսանկարները վկայակոչելով` Սուրենյանը հայտնում է, որ Վայոց Ձորի Խնձորուտ գյուղում բացվել են ձնծաղիկները, իսկ Արցախի Քաշաթաղի շրջանում ծաղկել է սալորենին։

Ի դեպ, ընթերցողներից մեկը Գագիկ Սուրենյանի գրառման տակ հայտնում է, որ ձնծաղիկները բացվել են նաև Լոռիում` Օձունի մոտ։

Դի իսկ Ամանորի վերջին անակնկալը, Սուրենյանի խոսքով, հայաստանցիներին կմատուցի եղանակը։

«Ամանորի գիշերը բնական հրավառություն է սպասվում»,- գրել է նա` հստակեցնելով, որ խոսքն ամպրոպի ու կայծակի մասին է։: