ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ապրիլի 3-ի գիշերը, 5-6-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան` 3-8մ/վ, 3-4-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-5-ը կնվազի 6-8, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում ապրիլի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ: